ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ–ի կողմից Վայոց ձորի մարզի վարչական տարածքի 1775.0 հա հողատարածքի ոռոգման համար Կեչուտի ջրամբարից Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 729.0 լ/վ ջրաքանակով, ինչպես նաև Եղեգիս–Ելփին ջրատարի աջ /ցածր/ ճյուղից 1767.0 հա հողատարածքի ոռոգման համար 1006.0 լ/վ և Եղեգիս–Ելփին ջրատարի ձախ /բարձր/ ճյուղից 2236.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով 1251.0 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 28-ին ժամը 1600-ին, Կառավարական 3րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն