ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.03.2020
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր/«Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշում-սահմանասյուների մատակարարում և տեղադրում

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանման - սահմանասյուների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր `

« Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր - Հայաստան » ( ՊՏԱԾ - Հ )

Հղում No `

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում `

KfW բանկ , Գերմանիա

Պատվիրատու `

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ( Ծրագրի իրականացման գործադիր մարմին ) ՊՏԱԾ - Հ ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությամբ

Պայմանագիր `

Աշխատանքների կատարման

Հայտի ներկայացման Ընթացակարգ `

 

KfW գնումների ընթացակարգ , ազգային մրցույթ

Մրցույթի Ծածկագիր `

SPPA /ARMENIA/W/2020-1

Աշխատանքների անվանում `

«Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշում - սահմանասյուների մատակարարում և տեղադրում

Հայտարարության սկիզբ

Մարտի 19 , 2020

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ

 

Ապրիլի 28 , 2020, 18:00

Հայտերը ներկայացնելու հասցե

ՀՀ , Կառավարության 3 -րդ շենք , 5- րդ հարկ , սենյակ N 544, ՊՏԱԾ - Հ ծրագրի իրականացման գրասենյակ

Հայտի փաթեթի լեզու

Հայերեն

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

    Ունենա դաշտային տեղազննության, սահմանային շրջադարձային կետերի կոորդինատների նույնականացման համար պահանջվող փորձագետ/անձնակազմ՝ առնվազն 5 տարվա ընդհանուր փորձառությամբ,
    Ունենա բետոնային կոնստրուկցիաների արտադրության կամ այդպիսի կոնստրուկցիաների տեղադրման առնվազն 5 տարվա ընդհանուր փորձառություն,
    Ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և հանձնարարության կատարման համար անհրաժեշտ կարողություններ (արտադրական սարքավորումներ, դաշտային տեղազննության, սահմանային շրջադարձային կետերի կոորդինատների նույնականացման համար պահանջվող սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, անձնակազմ և այլն),
    Միջազգային դոնոր կազմակերպությունների (KfW, WB, ADB կամ այլ) հետ աշխատանքային/ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
    Սյունիքի տարածաշրջանում ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.  

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: