ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.03.2020
Շրջակա միջավայրի նախարարության <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ն ԱՆՏԱՌԱՊԱՀԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց.

Շրջակա միջավայրի նախարարության <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ն ԱՆՏԱՌԱՊԱՀԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց.
I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.

  • Միջնակարգ կրթություն
  • Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
  • Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
  • ազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
  • Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
  • Պատասխանատվության զգացում
  • Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն
  • Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարող ություն
  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

II ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Պահաբաժնի տարածքի պահպանության իրականացման աշխատանքների կազմակերպում ամենօրյա հսկողություն իրականացնելու միջոցով:
  2. Բոլոր տեսակի օրինազանցությունների կանխում ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն՝ համապատասխան պահաբաժինների տարածքում:
  3. Բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողության հսկում /ապօրինի ծառահատում,խոտհունձ, անասունների ապօրինի արածեցում, փայտանյութի ապօրինի ձեռքբերում/ ամենօրյա աշխատանքի արդյունքների զեկուցում ղեկավարին:
  4. Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում:
  5. Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում կազմել համապատասխան անտառխախտման արձանագրություններ և ներկայացնել մասնաճյուղի ղեկավարին և պահպանության գծով տնօրենի տեղակալին:
  6. ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնադրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառել և առգրավել համապատասխան գույքը և ներկայացնել մասնաճյուղի ղեկավարին կամ պահպանության գծով տնօրենի տեղակալին: 
  7. Պահաբաժնի տարածքում առկա ուղեփակոցների մուտքի և ելքի ստուգման կազմակերպում և վերահսկողություն:
  8. Կազմակերպության ուղեփակոցներից մուտք գործող և տարածքը լքող փոխադրամիջոցների և անձանց գույքի ստուգման կազմակերպում և վերահսկողություն:
  9. Պատասխանատվություն է կրում պետական սեփականություն հանդիսացող անձանց կողմից պարկի տարածքների ինքնակամ զավթման, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցման համար և հայտնաբերման դեպքում հայտնում է ղեկավարին' ապահովելով բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի կատարումը:
  10. Մասնաճյուղում բռնկված հրդեհների ժամանակ պարտավոր է մասնակցել բաժնի կողմից տարվող համապատասխան աշխատանքներին:
  11. Գիտական, ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների ժամանակ այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում, օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված, ինչպես նաև այցելության նպատակից բխող սահմանափակումների պահպանման նպատակով:
  12. Մասնակցում է աշնանային և գարնանային ստուգողական ստուգումներին:
  13. Շաբաթական աշխատանքային ժողովների ժամանակ ակտիվ մասնակցություն, աշխատանքային գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
  14. Վերադասի հրամանով գիտահետազոտական աշխատանքների ժամանակ պահպանության գծով աջակցության կազմակերպում:
  15. Շրջագայում է պարկի տարածքներում տեղադրված տաղավարների հարակից տարածքներում և զեկուցում ղեկավարությանը տարածքի սանիտարական վիճակի վերաբերյալ:
  16. Ստուգում է պարկի արգելոցային և արգելավայրային տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը. արգելում է մուտքն առանց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված այցետոմսի:
  17. Եթե տվյալ մասնաճյուղում առկա չէ ավագ անտառապահի հաստիք, ապա մասնաճյուղի ղեկավարի բացակայության ժամանակահատվածում տնօրենի հրամանի հիման վրա մասնաճյուղի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարում (արձակուրդում գտնվելու, անաշխատունակության ժամանանահատվածում):
  18. Պատասխանատվություն է կրում քամատապալ, ձյունակոտոր և հողմատապալ փայտանյութի չափագրման և բացթողման համար:
  19. Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում:

III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 11-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ մարտի 19-ին:

IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
     -անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
    -աշխատանքային գրքույկը և պատճենը,
    -կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
    -մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
   - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
   -տեղեկանք առողջական վիճակի մասին

V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում).
  2. հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.

Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով: