«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:
Ծրագիր` | «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` | BMZ-N 2009.6657.2 |
Ֆինանսավորում` | KfW բանկ, Գերմանիա |
Պատվիրատու` | ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությամբ |
Պայմանագիր` | Ծառայությունների մատուցման |
Հայտի ներկայացման Ընթացակարգ` | KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ |
Մրցույթի Ծածկագիր` | SPPA /ARMENIA/S/2020-1 |
Ծառայությունների շրջանակը` | «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակում |
Հայտարարության սկիզբ | Փետրվարի 22, 2020 |
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ | Ապրիլի 2, 2020, 18:00 |
Հայտերը ներկայացնելու հասցե | ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ |
Հայտի փաթեթի լեզու | Անգլերեն |
Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`
- ունենա ոլորտային (բնապահպանություն, պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ և այլ համանման) ընդհանուր փորձառություն,
- ունենա պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման փորձառություն,
- ունենա միջազգային ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման փորձառություն,
- ունենա առաջադրանքին համապատասխան մասնագիտական և տեխնիկական անձնակազմ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.
Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: