ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2020
Թեմա – Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողով Միյազակիում, 2020թ

Հարգելի տիկին/ պարոն,

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը   տեղի կունենա 2020 թ․ ապրիլի 20-ից 26-ին Ճապոնիայի Միյազակի քաղաքում և Ձեր երկրի երիտասարդներին հրավիրել մասնակցել այս միջոցառմանը։
Գագաթնաժողովը կնշանավորի երիտասարդների ներգրվավվածության 10 տարին 2011-2020 թթ․ Կենսաբազմազանության ռազմավարական պլանում և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակի շրջանակներում։
Գագաթնաժողովը կազմակերպվում է կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի կողմից, հյուրընկալվում է Ճապոնիայի Շրջակա միջավայրի նախարարութան կողմից, աջակցություն է ստանում Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի քարտուղարության և Ճապոնիայի Կենսաբազմազանության հիմնադրամի կողմից այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 
Երիտասարդներն ամբողջ աշխարհից հրավիրվում են ներկայացնելու իրենց դիմումները հնարավորինս շուտ, ամենուշը մինչև 2020 թ․ փետրվարի 5-ը։ Զարգացող երկրների երիտասարդները իրավասու են աջակցություն ստանալ կազմակերպիչներից։
Հուսով եմ երիտասարդների ուշադրությունը կհրավիրեք այս գագաթնաժողովի վրա և կխրախուսեք նրանց ակտիվորեն ներգրավվել բնության հետ ներդաշնակ աշխարհի կառուցման գործում։

Հարգանքով՝
Էլիզաբեթ Մարումա Մրեմա 
Gործադիր քարտուղարի պաշտոնակատար
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարություն
Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր 

Թարգմանեց Էլ․ Ալեքսանյանը