«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց:
1. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.
- Բարձրագույն կրթություն
- Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
- Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
- Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
- Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
- Պատասխանատվության զգացում
- Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն
- Կառավարման հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Բազմաթիվ հանձնարարությունների միաժամանակյա կատարման կարողություն
- Ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ /նախընտրելի է պետական ուժային կառույցներում/:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տարածքների պահպանության իրականացման աշխատանքների կոորդինացում և վերահսկում, պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարման ապահովում, բոլոր մասնաճյուղերի, ավագ անտառապահների, անտառապահների, հատուկ ջոկատի տեսուչների ամենօրյա աշխատանքների կատարման հսկողություն, ամենօրյա աշխատանքների զեկուցում ղեկավարին:
- Նախապես համաձայնեցված հերթապահության ժամանակացույցի կազմման գործընթացի մասնակցում և համաձայնեցում պահպանության աշխատակիցների հետ, հերթապահության պատշաճ կատարման ապահովում:
- Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում` ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն:
- Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում` ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում և վերահսկում:
- ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառել և առգրավել համապատասխան գույքը և ներկայացնել պահպանության գծով տնօրենի տեղակալին:
- Օրենքով սահմանված կարգով, կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում անհայտ անձանց կողմից պետական սեփականություն հանդիսացող պարկի տարածքների ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կենդանական և բուսական աշխարհի ապօրինի օգտագործման դեպքում/ խոտհունձ, մեղվապահություն, որսագողություն/:
- Կրում է պատասխանատվություն «Դիլիջան» ազգային պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների տեղադրման և սարքին վիճակում պահպանման, տարածքում իրականացվող հերթապահությունների հսկողության, վերոհիշյալ աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների համար:
- Գիտական, ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների ժամանակ այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում, ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված, ինչպես նաև այցելության նպատակից բխող սահմանափակումների պահպանման նպատակով:
- Շաբաթական աշխատանքային ժողովների կազմակերպում:
- 1Վերադասի հրամանով կամ հանձնարարականով մասնակցություն շրջագայություններին և պահպանության աշխատակիցների շրջագայությունների կոորդինացում:
- Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում:
3. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը
4. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
- անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
- աշխատանքային գրքույկը և պատճենը,
- կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
- մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք
- տեղեկանք առողջական վիճակի մասին
5. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում).
- հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ այցելել Dilijan NP Snco /Dilijan National Park/ Դիլիջան Ազգային Պարկ/, Թվիթթեր/Twitter, Ինստագրամ/Instagram, սոցիալական էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքէջը` www.dnp.am կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով: