ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2020
Մշակվում  է <<Լոռվա Ամրոց>> ՍՊԸ-ի՝  Լոռու մարզի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար   <<Լոռիբերդ-1>> և  <<Լոռիբերդ-2>> փհէկ-երի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Լոռվա Ամրոց>> ՍՊԸ-ի՝  Լոռու մարզի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար   <<Լոռիբերդ-1>> և  <<Լոռիբերդ-2>> փհէկ-երի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2020 թվականի փետրվարի 10-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

   Շրջակա միջավայրի նախարարություն