Սևան
Թափուր աշխատատեղ N07/2020....
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ. փետրվարի 06-ին ժամը 14:00-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…..
Թափուր պաշտոնի անվանումը- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի հողաշինարար
Հողաշինարարի համար սահմանված պահանջները`
Բարձրագույն կրթություն՝ շինարարություն և ճարտարապետություն և/կամ գեոդեզիա մասնագիտությունների գծով.
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
Պետք է ունենա ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերի, <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> և <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքների, <<ՀՀ-ում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները>>, <<ՀՀ-ում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին>> ՀՀ կառավարության որոշումների, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություն.
Տիրապետի անհրաժեշտ և սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող հմտությունների և ունակությունների.
Հողաշինարարի պարտականություններն են`
Հստակ իմանալ պարկի տարածքի տարածքագործառնական գոտիների սահմանները և նշանակությունները.
Մասնակցել պարկի հողօգտագործողների գույքագրման և բազաների վարման աշխատանքներին.
Կատարել որակավորում ստացած անձանց կողմից իրականացված չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման աշխատանքներ.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները արխիվային փաստաթղթերում առկա տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել եզրակացություններ.
Մասնակցել քարտեզներում ուղղումների և ճշտումների իրականացման, կրկնվող ծածկագրերի և չբացահայտված գույքերի ուղղման աշխատանքներին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման գործընթացներին.
Մասնակցել բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող հողհատկացումների և կատարվելիք շինարարական աշխատանքների օրինականության վերահսկման աշխատանքներին.
Ըստ անհրաժեշտության օժանդակել ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների կատարման համար.
Տնօրենի և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կազմել մասնագիտական եզրակացություններ.
Ապահովել ՊՈԱԿ-ի տնօրենի և անմիջական ղեկավարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը.
Կազմել իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և սահմանված ժամկետներում ներկայացնել.
Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու
վերջնաժամկետը` փետրվարի 05-ին
Փաստաթղթերն ընդունվում են
երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման
վերջնաժամկետն ` 05 փետրվարի :
Անհրաժեշտ փաստաթղթեր`
• Անձնագրի կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
• Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը`
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը
Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցկացման օրը և ժամը`
Փետրվարի 06- ին 2020թ., ժամը` 14:00
Սևան
«Թափուր աշխատատեղ N08/2020....
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ. փետրվարի 06-ին ժամը 11:00-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…..
Թափուր պաշտոնի անվանումը- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի ճարտարապետ
Ճարտարապետի համար սահմանված պահանջները`
Բարձրագույն կրթություն՝ շինարարություն և ճարտարապետություն և/կամ գեոդեզիա մասնագիտությունների գծով.
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերի, <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> և <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքների, <<ՀՀ-ում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները>>, <<ՀՀ-ում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին>> ՀՀ կառավարության որոշումների, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություն.
Տիրապետի անհրաժեշտ և սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող հմտությունների և ունակությունների.
Ճարտարապետի պարտականությունները`
Հստակ իմանալ պարկի տարածքի տարածքագործառնական գոտիների սահմանները և նշանակությունները.
Մասնակցել պարկի հողօգտագործողների գույքագրման և բազաների վարման աշխատանքներին.
Կատարել որակավորում ստացած անձանց կողմից իրականացված չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման աշխատանքներ.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները արխիվային փաստաթղթերում առկա տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել եզրակացություններ.
Մասնակցել քարտեզներում ուղղումների և ճշտումների իրականացման, կրկնվող ծածկագրերի և չբացահայտված գույքերի ուղղման աշխատանքներին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման գործընթացներին.
Մասնակցել բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող հողհատկացումների և կատարվելիք շինարարական աշխատանքների օրինականության վերահսկման աշխատանքներին.
Ըստ անհրաժեշտության օժանդակել ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների կատարման համար.
Տնօրենի և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կազմել մասնագիտական եզրակացություններ.
Ապահովել ՊՈԱԿ-ի տնօրենի և անմիջական ղեկավարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը.
Կազմել իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և սահմանված ժամկետներում ներկայացնել.
Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու
վերջնաժամկետը` փետրվարի 05-ին
Փաստաթղթերն ընդունվում են
երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման
վերջնաժամկետն ` 05 փետրվարի
Անհրաժեշտ փաստաթղթեր`
• Անձնագրի կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
• Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը`
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը
Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցկացման օրը և ժամը`
Փետրվարի 06- ին 2020թ., ժամը` 11:00
Խոսրով
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՏԵՍՈՒՉԻ թափուր հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխան 18 տարին լրացած անձանց:
Անհրաժեշտ որակավորում
Միջնակարգ կրթություն:
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ
− Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
− Կազմակերպության բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
− Կազմակերպության պատմամշակույթային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
− Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
− Բարձր պատասխանատվության զգացում
− Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնությունում աշխատելու ունակություն
− Աշխատանքային թիմում աշխատելու հմտություններ
− Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
− Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարողություն
− Գաղտնապահություն
Հիմնական պարտականություններ
• Իր պատասխանատվության տակ գտնվող տարածքի էկոհամակարգի (բուսական և կենդանական) տվյալների բազայի ստեղծում, կորդինացում այլ սահմանակից տարածքների պատասխանատուների բազաների հետ:
• Արգելոցային ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում ՀՀ օրենսդրության և Կազմակերպության կանոնադրության համաձայն:
• Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում համապատասխան արձանագրությունների կազմում և ներկայացնում Տեղամասի պետին:
• ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողի գույքի առգրավում, հաշվառում և ներկայացում Տեղամասի պետին:
• Իրեն կցված «տեսուչի օրագրի» պատշաճ և հետևողական գրանցումների իրականացում և դրանց ժամանակին ներկայացում տեղամասի պետին: Կազմակերպության կողմից իրեն կցված գույքի խնամքով և բարեխղճորեն օգտագործում: Վերադասի հանձնարարականով մասնակցություն շրջագայություններին:
• Աշխատանքային պարտականությունների սահմաներում՝ վերադասի այլ հանձնարարությունների կատարում:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, 2020թ. փետրվարի 6-ն է, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը :
Անհրաժեշտ փաստաթղթերն են`
1. անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք:
2. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
3. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝
1) դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի:
Մանրամասների համար կարող եք գրել khosrovreserve@gmail.com կամ officekhosrov@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/234 2–13-52, հեռախոսահամարով: