ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.01.2020
Մշակվում  է <<Մավր>> ՍՊԸ-ի՝  Լոռու մարզի Դեբեդ համայնքի վարչական տարածքում <<Չանախչի-2>>փհէկ-ի շահագործման  նպատակով  Փամբակ գետի Չանախչի վտակից՝ 980.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Մավր>> ՍՊԸ-ի՝  Լոռու մարզի Դեբեդ համայնքի վարչական տարածքում <<Չանախչի-2>>փհէկ-ի շահագործման  նպատակով  Փամբակ գետի Չանախչի վտակից՝ 980.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա     2020 թվականի հունվարի 14-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն