«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին` արևային ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրում իրականացնելու համար:
| Ծրագիր` | «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
| Հղում No` | BMZ-N 2009.6657.2 |
| Ֆինանսավորում` | KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
| Պատվիրատու` | ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությամբ |
| Պայմանագիր` | Ապրանքների մատակարարում |
| Հայտի ներկայացման Ընթացակարգ` | KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ |
| Մրցույթի Ծածկագիր` | SPPA /ARMENIA/G/2019-1 |
| Ապրանքների անվանումը` | Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ, Ներքին Հանդ և Սրաշեն բնակավայրերի 147 տնային տնտեսությունների համար արևային ջրատաքացուցիչներ (ներառյալ տեղադրման աշխատանքները) |
| Հայտարարության սկիզբ | Դեկտեմբերի 26, 2019 |
| Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ | Փետրվարի 14, 2020 |
| Հայտերը ներկայացնելու հասցե | ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544 |
| Հայտի փաթեթի լեզու | Անգլերեն |
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի գնումների մասնագետ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am
Գնառաջարկի ներկայացման փաթեթի և որակավորման պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: