ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.12.2019
Մշակվում է Դավիթ Գևորգյանի՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում  4.94 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրառից 4.1 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման  թույլտվության  նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Դավիթ Գևորգյանի՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում  4.94 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրառից 4.1 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման  թույլտվության  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
 Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


                                Շրջակա միջավայրի  նախարարություն