ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2019
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում <<Գևորգյանի Քոլեթ>> ՍՊԸ-ի՝ խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 4.16 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության  նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Գեղարքունիքի  մարզի  Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում  <<Գևորգյանի Քոլեթ>> ՍՊԸ-ի՝ խմելու-կենցաղային նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 4.16 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2019 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

             Շրջակա միջավայրի նախարարություն