ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.10.2019
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
•    հիմնարկի գնումների պլանի մշակում՝ համաձայն օրենսդրության,
•    գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում,
•    գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում օրենքի պահանջներին համապատասխան,
•    պայմանագրերի նախագծերի պատրաստում և ներկայացում հաստատման, վերահսկողության իրականացում,
•    անհրաժեշտ հաշվետվությունների կազմում,
Գիտելիքները և հմտությունները.
•    բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն կամ իրավաբանություն որակավորմամբ/,
•    մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
•    ՀՀ-ում գործող գնումների օրենսդրության իմացություն,
•    գնումների համակարգողի որակավորում /պարտադիր/,
համակարգչային գիտելիքներ. Էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am), գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (www.armeps.am/ppcm), էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող www.armeps.am/eaction համակարգերի միջոցով մրցույթների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների տիրապետում, MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
•    տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
•    hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ,
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել info@cep.am հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի նոյեմբերի 8-ը: