Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր»/ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի համար նոր վարչական համալիրի կառուցապատման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության
աշխատանքի կատարման
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու «Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր»/ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի համար նոր վարչական համալիրի կառուցապատման ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարման» աշխատանքների կատարման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:
Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No` BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում` KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությամբ
Պայմանագիր` Աշխատանքների կատարման
Հայտի ներկայացման Ընթացակարգ` KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր` SPPA /ARMENIA/W/2019-2
Աշխատանքների շրջանակը` Ճարտարապետական նախագծի մշակման, ծախսերի գնահատման (նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման) և հեղինակային հսկողության աշխատանքի կատարում
Հայտարարության սկիզբ Հոկտեմբերի 8, 2019
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ Դեկտեմբերի 6, 2019, 18:00
Հայտերը ներկայացնելու հասցե ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու Անգլերեն
Հայտատուին ներկայացվող պահանջները՝
1. Ունենա պահանջվող ոլորտի առնվազն 3 տարվա ընդհանուր փորձառություն,
2. Համարժեք կամ նմանատիպ առնվազն 1 նախագծի մշակման փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
3. Ունենա նախատեսված աշխատանքների կատարման համար հետևյալ լիցենզիանները. ըստ «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» հետևյալ ոլորտների` բնակելի, հասարակական և արտադրական, էներգետիկ, տրանսպորտի, հիդրոտեխնիկական և կապի,
4. Ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և բավարար տեխնիկական կարողություններ՝ սույն հանձնարարության կատարման համար (այս պահանջի բավարարման վերաբերյալ պատվիրատուն և գնահատող հանձնաժողովը կարող են լրացուցիչ հավաստիանալ՝ հայտատուի համաձայնությամբ կազմակերպելով այց հայտատուի գրասենյակ, նախքան պայմանագրի շնորհումը),
5. Միջազգային դոնոր կազմակերպությունների (KfW, WB, ADB կամ այլ) հետ առնվազն 2 ծրագրային փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,
6. Սյունիքի մարզում ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
7. Ունենա առաջադրանքին համապատասխան ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմ,
8. Ընդհանուր մասնագիտական և տեխնիկական անձնակազմից բացի, ունենա առնվազն 1 տեղական փորձագետ քաղաքաշինության ինժեներ և 1 միջազգային փորձագետ՝ ճարտարապետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.
Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: