ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2019
Մշակվում է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մեռան» կոչվող աղբյուրից Խնձորուտ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով 1.1լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մեռան» կոչվող աղբյուրից Խնձորուտ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով 1.1լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն