ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2019
Կանաչ կլիմայի հիմնադրամի պատրաստվածության աջակցության ծրագրի համար իրականացնող գործընկերոջ ընտրության վերաբերյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախաբան

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, հանդիսանալով Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազորված մարմին,  հիմնադրամի կողմից մինչև 700 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ-ում արտոնագրված բանկերին և ոչ բանկային ֆինանսական հաստատություններին միանալ ծրագրին, որպես իրականացնող գործընկեր։ Ծրագրով նախատեսվում է աջակցել  Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանը։ Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

  1.  Ներկա իրավիճակի դիտարկում և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն;
  2. Կարգավորիչ դաշտի գնահատում և, հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, առաջարկությունների փաթեթի նախագծում;
  3. Մեթոդաբանական ուղեցույցների մշակում, տարածում և ֆինանսա-բանկային համակարգի շահագրգիռ ներկայացուցիչների (այդ թվում ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների) համար կարողությունների հզորացում;
  4. Մասնավոր հատվածի հետ շահագրգիռ քննարկումների արդյունքում կլիմայի մեղմման ու հարմարվողականության բարձրացման ներդրումային ծրագրերի բացահայտում;
  5. 1-4 կետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում համապարփակ «կանաչ» ֆինանսական ճանապարհային քարտեզի մշակում։

Գործընկերոջ նկարագիրը

Նշված միջոցառումների իրականացման համար շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ընտրել ՀՀ-ում արտոնագրված բանկերից և ոչ բանկային ֆինանսական հաստատություններից գործընկեր։ Շահագրգիռ կազմակերպությունները մինչև սույն թվականի օգոստոսի 21-ը շրջակա միջավայրի նախարարություն (min_ecology@mnp.am) պետք է ներկայացնեն հետաքրքրությունների մասին նամակ, որին պետք է կցված լինի տեղեկատվություն հավակնորդի կողմից նախկինում իրականացված «կանաչ» ծրագրերի վերաբերյալ, մեթոդաբանական մոտեցումներ ծրագրի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպության կողմից պատասխանատու աշխատակիցների ինքնակենսագրություններ («կանաչ» ֆինանսավորման բնագավառում վերջիններիս փորձառության մանրամասն նկարագրմամբ)։ 

Գործընկերոջ ընտրություն

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնող գործընկերոջ ընտրության վերաբերյալ կտեղեկացնի մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը։