ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.08.2019
Հանրային քննարկման է դրվում ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի մշակման և փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ Օրենքի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 16․00-ին՝ Շրջակա միջավայրի նախարարությունում (կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, նիստերի դահլիճում)։ Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև 16․08․2019թ․ ժամը 13։00-ն՝ press@mnp.am էլ․ հասցեով, կամ 011-818-557 հեռախոսահամարով։

https://www.e-draft.am/projects/1836/justification?fbclid=IwAR2GGZFN4roR67eXWhpS-hi5n6uu2WMOyIKHE7N4o48TQ-HUtpuDs0