ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2019
Քննարկման հրավեր շինարարական կազմակերպություններին <br />Աշխատանքների նախահաշվային գինը՝ շուրջ 540.0 մլն դրամ է

Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար սույն թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունենալու Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման 2019-2021 թվականների ժամանակահատվածում իրականացման ենթակա աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված ՇՄՆ-ԲՄ-ԱՇՁԲ-19/01 ծածկագրով մրցույթի հայտերի բացումը։ Աշխատանքների նախահաշվային ընդհանուր գինը կազմում է շուրջ 540.0 մլն դրամ։
Մրցութային փաթեթին առնչվող և իրականացման ենթակա աշխատանքների տեխնիկական հարցերի շուրջ սույն թվականի հուլիսի 24-ին ժամը 11:00-ին ք.Երևան, Կառավարական տուն 3 հասցեի, 5-րդ հարկի նիստերի դահլիճում կազմակերպվելու է քննարկում։ 
Հրավիրում ենք Ձեր ներկայացուցչին (ցանկալի է կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինլու լիազորություն ունեցող անձի) մասնակցելու քննարկմանը, ինչին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ նույնականացման քարտով:

                ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ