ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Պաշտոնը՝ Ազգային կրտսեր փորձագետ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակնե-րում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը 2018թ․ օգոստոսին:
Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությունը (NDC Partnership) երկրների և կազմակերպությունների դաշինք է, որը միտված էաջակցել երկրներին ազգային մակարդակով սահմանված ներդրումների հավակնությունը իրականացնելու և այն ընդարձակելու հարցում:
Գործընկերության Ծրագրի մշակումը նպատակն է խթանել Հայաստանում մեղղման և հարմարվողականության գործողությունները, կլիմայի վերաբերյալ գործողությունների ռազմավարական ծրագրի գործողությունների պլանը և մինչև 2020թ. նախատեսվող նախագծերը։
Այս համատեքստում, գիտակցելով երկրի նկարագիրը ունենալու կարևորությունը` կրտսեր փորձագետը պետք է աջակցի ազգային ավագ փորձագետին համակարգել և համախմբել Գործընկերության ծրագրի մշակող դերակատարներին և ռեսուրսները։
Հաշվետվողականությունը
Փորձագետը պետք է զեկուցի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության ավագ փորձագետին: Նա նաև պետք է սերտորեն համագործակցի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության աջակցության բաժնի հետ:
Դերն ու պարտականությունները
Ավագ փորձագետի անմիջական ուղղորդման ներքո փորձագետը պետք է՝
• Հավաքագրի տեղեկատվություն և իրականացնի ուսումնասիրություններ և վերլուծություններ։
• Աջակցի ավագ փորձագետին և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին՝ Գործընկերության Ծրագրի մշակման համար ահրաժեշտ գործողությունների կազմակերման ընթացքում։
• Աջակցի վերլուծության իրականացմանը, Գործընկերության Ծրագրին համապատասխան նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի քարտեզագրմանը։
• Ցուցաբերի այնպիսի վարչարարական և տեխնիկական աջակցություն, ինչպիսին է նամակների նախագծերի պատրաստում, խորհրդատվությունների կազմակերպում, փաստաթղթերի կառավարում, շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն և այլն։
• Աջակցի առաջընթացի հաշվետվությունների, գիտական արդյունքների, հանդիպումների/գործողությունների նախապատրաստմանը և այլն։
• Իրականացնի այլ գործողություններ ըստ ավագ փորձագետի կամ ազգային համակարգողների հանձնարարականի։
Արդյունքները
Ամենամսյա պարբերականությամբ հաշվետվությունների ներկայացում իրականացված գործողությունների վերաբերյալ
Հմտություններ և կարողություններ
• Հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Հետազոտական, քանակական և որակական վերլուծական հմտություններ,
• Նպատակային, ակտիվ և նոր գիտելիքների ձեռքբերման ձգտում,
• Հայերեն և անգլերեն հաղորդակցվելու բանավոր և գրավոր գերազանց հմտություններ:
Մասնագիտական փորձ և որակավորումներ
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, միջազգային զարգացման համագործակցության, նախագծերի և ծրագրերի կառավարման ոլորտում,
• Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ կառուցվածքի, գործընթացների գործարար կառավարման և վարչարարության վերաբերյալ գիտելիքներ,
• Բազմաշահառու աշխատաժողովների և լայնամասշտաբ խորհրդատվական գործընթացների կազմակերպման, փաստաթղթավորման աջակցման փորձի առկայություն,
• Հայերենի և անգլերենի վարժ իմացություն
• Վարժ գրելու և հաղորդակցվելու հմտություններ
• MS Office ծրագրի օգտագործման փորձ և համապատասխան հմտություններ (MS Word, Excel, Powerpoint և այլն):
• Excel-ի և այլ գործիքների ու փաթեթների առաջադեմ գիտելիքներ ծրագրի կառավարման համար:
Հայտերն ընդունվում են interdpt@mnp.am , interdpt@yahoo.com և press@mnp.am հասցեներով մինչև 2019թ. հուլիսի 19-ը ժամը 17:00-ը։