ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.07.2019
ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է անհատ փորձագետների՝ ներկայացնելու առաջարկ կից ներկայացված տեխնիկական առաջադրանքով սահմանված խորհրդատվական ծառայություն մատուցելու համար։

Խորհրդատվական ծառայության անվանում․

Սյունիքի մարզի Կապան և Մեղրի համայնքների մի շարք բնակավայրերի տնային տնտեսություններում և հանրային հաստատություններում արևային էներգիայի համակարգերի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրություն և արդյունավետության գնահատում:

Փորձագետի որակավորման պահանջները
-    Բակալավրի կամ ավելի բարձր աստիճան էներգետիկայի, ճարտարագիտության, տնտեսագիտության(էներգետիկ ոլորտ) կամ համանման ոլորտներում,
-    Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ վերոնշյալ ոլորտներում (նմանատիպ ուսումնասիրություններում փորձը կդիտվի որպես առավելություն),
-    Աշխատանքային փորձ փոքր ծավալի արևային էլեկտրական համակարգերի հետ, ներառյալ ներդրման և տարեկան եկամտի հաշվարկների պատրաստման փորձառություն,
-    Աշխատանքային փորձ փոքր ծավալի արևային ջրատաքացուցիչ համակարգերի հետ, ներառյալ ներդրման և արդյունավետության գնահատման հաշվարկների պատրաստում
-    Հաղորդակցման և զեկուցման գերազանց հմտություններ,
-    Հայերենի իմացություն (ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։

Հետաքրքրված փորձագետները մինչև 2019թ-ի հուլիսի 17-ը ներառյալ կից ձևաթղթերին համապատասխան լրացված տեխնիկական և ֆինանսական առաջարկները (հայերեն և անգլերեն լեզուներով) կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am:
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

Կից ներկայացվում են՝ Տեխնիկական ու ֆինանսական առաջարկները հայտատուի ինքնակենսագրության ներկայացման ձևաթղթերը և տեխնիկական առաջադրանքը