ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակի հետ համատեղ՝ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում է 2019թ-ի հուլիսի 11-13-ը ներառյալ այցելել ՀՀ Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՊՏԱԾ-Հ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և ծրագրի արդյունքներին:
Կազմակերպվող լրագրողական այցի հետ կապված տրանսպորտային, սննդի և կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը: Այցի մասնակիցներին օրապահիկի վճարում չի նախատեսվում:
Լրագրողական այցի շրջանակներում այս փուլում նախատեսվում է մինչև 10 լրատվամիջոցների ոչ ավել քան 20 ներկայացուցիչների մասնակցության կազմակերպում:
Լրագրողական այցին մասնակցելու նպատակով խնդրում ենք հետաքրքրված լրատվամիջոցներին մինչև 2019թ-ի հուլիսի 8-ը ժամը 18:00-ը ներկայացնել թեկնածուների կոնտակտային տվյալները` 011 818-559 հեռախոսահամարով:
Կից ներկայացվում է հրավեր-այցի օրակարգը։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն