Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակում (հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ) 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին կայանալու է պետական սեփականություն հանդիսացող հողամասի՝ 59 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի է դրվում <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի /հասցե՝ ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ջրվեժ Երևան-Գառնի մայրուղի թիվ 6/14 հասցեում գտնվող 0,46 հա (ծածկագիր` 07-057-0403-0019) և ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ գյուղ Ջրվեժ Երևան-Գառնի մայրուղի 6/12 հասցեում գտնվող 0,74454 հա (ծածկագիր` 07-057-0403-0022), հողամասերը՝ որպես մեկ ամբողջություն 1,20454 հա տարածքը, հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով՝ 59 տարի ժամկետով, մեկնարկային վարձավճարը կազմում է 1մ2 - 50,0 (հիսուն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն`
- Հայտ
- Մասնակցության համար վճարի անդորրագիր: 10000 (տաս հազար) ՀՀ դրամ վճարել <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի Թիվ 1 գանձապետական բաժանմունքի 900018002965 հաշվեհամարին:
- Ֆիզիկական անձինք` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձինք` պետ ռեգիստրի վկայականի պատճեն, կանոնադրության պատճեն, տնօրենի անձնագրի պատճեն;
Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը մուծում են կանխավճար` նախնական գնի 5%-ի չափով:
Մրցույթում հաղթողը կճանաչվի մրցութային պայմանների բավարարման աստիճանի միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդով, որն իր մեջ ներառում է՝
- Առաջարկվող գին:
- Իրականացվելիք ներդրումների չափն ու ժամանակացույցը:
- Էկոտուրիզմի զարգացման ծրագիր:
- Անատառտնկման աշխատանքներ՝ կազմակերպության կողմից հավանության արժանացած նախագծի շրջանակում:
- <<Ջրվեժ>> անտառպարկում վարձակալված տարածքից դուրս պահպանության և զարգացման աշխատանքներին մասնակցության և աջակցության պատրաստակամություն:
Հայտերը ընդունվում են հետևյալ հասցեով` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, ՀՀ ՇՄՆ <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակ:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Սահմանափակումների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ՇՄՆ <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի գրասենյակ կամ զանգահարել (010) 64-82-04 հեռախոսահամարով: