ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2019
Մշակվում է <<Ջիմել>> ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի վարչական տարածքում Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարից <<Ջիմել>> փհէկ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ Շրջակա միջավայրի   նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Ջիմել>> ՍՊԸ-ի՝  Սյունիքի մարզի Կապան քաղաքի վարչական տարածքում Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարից  <<Ջիմել>> փհէկ-ի կառուցման նպատակով  նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի հունիսի 26-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն 5-րդ հարկ, 541 սենյակ:

                                           ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն