ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2019
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Շրջակա միջավայրի նախարարությունը հունիսի 25-ին ժամը 14:00-ին և հունիսի 28-ին ժամը 11:00-ին հանդիպման է հրավիրում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների «էկոլոգիա» և էկոլոգիական ուղղվածության այլ առարկաներ դասավանդող դասախոսներին:
Քննարկումները նվիրված են լինելու ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերում բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության ծավալներին ու խորությանը:  
Հանդիպումները տեղի կունենան նախարարության նիստերի դահլիճում (ՀՀ, ք.Երևան, 0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն, 5րդ հարկ):