ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2019
Մշակվում է ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի վարչական տարածքում Համբարձում Մելիք-Սարգսյանի սեփական հողատարածքի ոռոգման նպատակով՝ անանուն աղբյուրից՝ 8.2 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի վարչական տարածքում Համբարձում  Մելիք-Սարգսյանի սեփական հողատարածքի ոռոգման նպատակով՝ անանուն աղբյուրից՝ 8.2 լ/վրկ ջրառի նոր  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի հունիսի 10-ին ժամը 16:00 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն