ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.05.2019
«ԲԾԻԳ» ՊՀ-ն աշխատանքի է հրավիրում փորձագետների

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության և ՊՈԱԿ-ների կառավարող անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի նպատակն է Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանության բարելավումը՝ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության միջև կապերի ամրապնդման, բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների անձնակազմի կարողությունների զարգացման և հասարակայնության լայն շրջանակներին պահպանվող արժեքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացման միջոցով:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը կազմել է բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև համագործակցության հուշագիր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել.

  1. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության ճանապարհային քարտեզը,
  2. Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության  և օգտագործման բնագավառներում ռազմավարության  ճանապարհային քարտեզը:

Այս աշխատանքների իրականացման նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը աշխատանքի է հրավիրում երկու փորձագետի:
Ռազմավարությունների ճանապարհային քարտեզները պետք է մշակվեն պայմանագիրը կնքելուց 30-օրյա ժամկետում: Հուշագրի նախագիծը կտրամադրվի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: 
Հայտերը կարող եք ուղարկել info@cep.am  էլ.փոստին մինչև 2019 թվականի մայիսի 10-ը, ժամը 1700:
Տեխնիկական առաջադրանքները հասանելի են հետևյալ հղումներով`
https://www.epiu.am/wp-content/uploads/2019/05/Tor-kensabaz..doc
https://www.epiu.am/wp-content/uploads/2019/05/Tor-BHPT.doc