ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2019
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավեր

Հարգելի գործընկերներ, բնապահպանական ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 
Համաձայն ՀՀ  կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշմամբ սահմանված կարգի՝  հանրապետական նոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար կարող եք ներկայացնել Ձեր կազմակերպության  ներկայացուցչի թեկնածությունը /հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից, նախագծի հավելված, կետ 6/։
Խնդրում ենք գրանցվել  011- 818-559  հեռախոսահամարով մինչև   2019թ․ մայիսի 15-ը ժամը 18:00–ը։ 

Բնապահպանության նախարարության 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի վարչություն