ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2019
<<ԵՄ շրջակա միջավայրի համար>> (EU4Environment) ծրագրի ազգային մեկնարկին նվիրված աշխատաժողով

2019թ. ապրիլի 29-ին «Արմենիա Մարիոթ» hյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մեկնարկած «ԵՄ շրջակա միջավայրի համար» գործընթացը, որի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) բնական կապիտալի պահպանության, տնտեսական աճը խթանելու գործում՝ կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտման, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների  կիրառումը: 
Հանդիպմանը կմասնակցեն պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական Միության և գործողության իրականացման գործընկերները՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի զարգացման կազմակերպության (UNEP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել «ԵՄ շրջակա միջավայրի համար» գործողության հիմնական բաղադրիչները և քննարկել Հայաստանի առաջնահերթությունները և մինչև 2022թ. դրանց իրականացման հետագա քայլերը:
         Օրակարգը կցվում է: