ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2019
Մշակվում է Մարգար Մարգարյանի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի վարչական տարածքում ոռոգման  նպատակով   ավազահանքերի փոսորակներում ձևավորված լճակների գրունտային  ջրերից 30.0 լ/վ  ջրաքանակով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Մարգար Մարգարյանի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի վարչական տարածքում 34.0 հա սեփական հողատարածքի ոռոգման  նպատակով  համայնքի վարչական տարածքում գտնվող ավազահանքերի փոսորակներում ձևավորված լճակների գրունտային  ջրերից 30.0 լ/վ  ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի ապրիլի 25-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


                                  Բնապահպանության  նախարարություն