Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
• հիմնարկի գնումների պլանի մշակում՝ համաձայն օրենսդրության,
• գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում,
• գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում օրենքի պահանջներին համապատասխան,
• պայմանագրերի նախագծերի պատրաստում և ներկայացում հաստատման, վերահսկողության իրականացում,
• անհրաժեշտ հաշվետվությունների կազմում,
Գիտելիքները և հմտությունները.
• բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն կամ իրավաբանություն որակավորմամբ/,
• մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
• ՀՀ-ում գործող գնումների օրենսդրության իմացություն,
• գնումների համակարգողի որակավորում /պարտադիր/,
համակարգչային գիտելիքներ. Էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am), գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (www.armeps.am/ppcm), էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող www.armeps.am/eaction համակարգերի միջոցով մրցույթների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների տիրապետում, MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
• տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ,
• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել info@cep.am հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 19-ը: