«Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդես
Հեղինակ՝ Իրինա Սաղյան
ՀՆՄ անդամ
Օրակարգ
07.03.2019թ. Վայր՝ Ք. Երևան, Տիգրան Մեծի 34
Ժամը՝ 15:00 Հեռ. 011 52 79 42
Ժամ |
Գործողություն |
Նշումներ |
15:00-15:05 |
Ողջույնի խոսք |
Գայանե Ղազարյան |
15:05-15:10 |
Բացման խոսք |
Գոհար Սամսոնյան |
Ս/թ մարտի 7-ին ժամը 1500 ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ, ՀՆՄ անդամ Իրինա Սաղյանը:
Գարուն, եղանակ որը լի է գեղեցկությամբ, խանդավառությամբ և բազմազան գույներով:
ԵՎ իզուր չէ, որ հենց գարնան ամիսներին են նշվում կանանց, մայրության և գեղեցկության տոները:
Կանայք նման են դաշտային ծաղիկների, որոնք մեղմորեն օրորվում են գարնանային թեթև զեփյուռից:
Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնքան պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին: