ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2019
Մշակվում  է  ՙՙԱրմավիրի ֆերմեր՚՚ ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք  համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 15.0 լ/վրկ և Սևջուր գետից՝ 278.0 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման թույլտվության  նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  ՙՙԱրմավիրի ֆերմեր՚՚ ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք  համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 15.0 լ/վրկ և Սևջուր գետից՝ 278.0 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2019 թվականի մարտի 5-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


                      ՀՀ բնապահպանության նախարարություն