ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.02.2019
Մշակվում է «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի ՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում սեփականություն հանդիսացող 0.35 հա հողատարածքի ոռոգման նպատակով 0.2 լ/վ ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի ՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում սեփականություն հանդիսացող 0.35 հա հողատարածքի ոռոգման նպատակով 0.2 լ/վ ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 19-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


Բնապահպանության նախարարություն