ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2019
Մշակվում է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի վարչական տարածքում <<Արզնի առողջարան>> ՓԲԸ-ի՝ ոռոգման նպատակով Հրազդան գետից՝ 1.0 լ/վրկ և ջրառի մասով ոչ ջրօգտագործող՝ ջրահեռացումը՝ Հրազդան գետ՝ 1.55 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի վարչական տարածքում <<Արզնի առողջարան>> ՓԲԸ-ի՝ ոռոգման    նպատակով Հրազդան գետից՝ 1.0 լ/վրկ   և ջրառի մասով ոչ ջրօգտագործող՝ ջրահեռացումը՝ Հրազդան գետ՝ 1.55 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2019 թվականի հունվարի 30-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն