ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.01.2019
Մշակվում է <<Մոդուս Գրանում>> ՍՊԸ-ի՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Լոռու մարզի Ախթալա քաղաքի վարչական տարածքում արտադրական նպատակով՝ ջրահեռացումը Դեբեդ գետ՝ 1.11 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Մոդուս Գրանում>> ՍՊԸ-ի՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Լոռու մարզի Ախթալա քաղաքի վարչական տարածքում  արտադրական նպատակով՝ ջրահեռացումը Դեբեդ գետ՝ 1.11 լ/վրկ  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի հունվարի 30   -ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:
                     

ՀՀ բնապահպանության նախարարություն