ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2018
Էներգոարդյունավետ պիլոտային նախագծի մասնակցելու հրավեր՝ սառնարանային պահեստներ շահագործողների համար

Բնապահպանության նախարարությունը «Սառեցման և օդորակման ոլորտի մասնագետների կատարելագործման տարածաշրջանային կենտրոնի հիմնադրում ՄԱԿ-ի արդյունաբերական ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ընտրական փուլին այն կազմակերպություններին, որոնք շահագրգռված են իրենց գործող սառնարանային պահեստներում հնամաշ սառնարանային կայանքները նոր և էկոլոգիապես անվտանգ կայանքներով փոխարինմամբ կամ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող սառնարանային պահեստների կառուցմամբ:

Սառնարանային կայանքի գնումն ու մոնտաժումն իրականացվելու է 2018 թվականի վերջին – 2019 թվականի առաջի կեսին՝ վերը նշված ծրագրի շրջանակներում:
Սառնարանային պահեստը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. 

  1. Մրգի և բանջարեղենի պահեստավորում   
  2. Ապրանքաշրջանառություն՝  օրեկան 5 տոննա 
  3. Պահեստավորված ապրանքի ծավալ՝  40-50 տոննա
  4. Սառնարանային պահեստի ծավալ՝ մինչև 600 м3
  5. Պահեստավորման ջերմաստիճան՝  + 2–ից մինչև  +4°С
  6. Պատերի և առաստաղի ջերմամեկուսացում  

Խնդրում ենք հետաքրքրված կազմակերպություններին ուղակել էլեկտրոնային նամակ min_ecology@mnp.am և info@armozone.am էլեկտրոնային փոստի հասցեներով մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը՝ ներառելով հետևյալ տեղեկատվությունը. 

  1. Ձեռնարկության անվանում
  2. Գործունեության ոլորտ
  3. Ղեկավարի անուն, ազգանուն
  4. Կոնտակտային անձի անուն, ազգանուն
  5. Էլ. փոստի հասցեն  
  6. Հեռախոսահամար
  7. Սառնարանային պահեստի նշանակություն
  8. Սառնարանային պահեստի հատակագիծ

Գործող սառնարանային կայանքի նկարագություն, սառնագենտի տեսակ և քանակ: