ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Սյունիք>> Ջրօգտագործողների ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի և Նռնաձոր համայնքների հողատարածքների ոռոգման նպատակով համապատասխանաբար՝
Ագարակ համայնք-111.0 հա, այդ թվում՝ Արաքս գետից՝ Արաքս 1,2 ջ/կայաններ- 80.0 հա- 29.63 լ/վ, Կարճևան 1 ջ/կայան- 11.0 հա, 4.07 լ/վ և Ագարակի 1 խորքային հոր- 20.0 հա, 7.4 լ/վ ,
Շվանիձոր համայնք- 60.0 հա, այդ թվում՝ Արաքս գետից՝ Շվանիձոր 1 ջ/կայան- 52.0 հա, Շահաձոր ջ/կայան - 8.0 հա, 22.22 լ/վ
Ալվանք համայնք- 82.0 հա, այդ թվում՝ Արաքս գետից՝ Ալվանք 1 ջ/կայան, 81.0 հա, 30.0 լ/վ , Ալվանքի 1 խորքային հոր՝ 1.0 հա, 0.37 լ/վ
Մեղրի համայնք- 19.5 հա, այդ թվում՝ Մեղրի գետից՝ Մեղրի 1 ջ/կայան- 17.5 հա, 6.43 լ/վ, Շահարի մեծ առու ՝ Մեղրի -2, Մեղրի-3 ջ/կայաններ -2.0 հա, 0.7 լ/վ
Նռնաձոր համայնք- 126.0 հա, այդ թվում՝ Արաքս գետ՝ Նռնաձորի 1 ջ/կայան- 65.0 հա, 24.07 լ/վ, Բուղդադուզի ջ/կայան՝ 61.0 հա, 22.59լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 1600ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Բնապահպանության նախարարություն