ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2018
Հանդիպման հրավեր՝ սուպերմարկետների, սառնարանային տնտեսությունների և հյուրանոցների ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարարությունը ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում նախաձեռնել է սառնագենտների կիրառման բնագավառների (սառեցում, օդորակում, էներգաարդյունավետություն) բիզնես-ներկայացուցիչների հետ հանդիպում: Հանդիպումների ժամանակացույցը ներկայացված են ստորև.
 • Հանդիպում սուպերմարկետների ներկայացուցիչների հետ- ժամը 11:00-13:00: 
• Հանդիպում սառնարանային տնտեսությունների ներկայացուցիչների հետ- ժամը 14:00-16:00: 
• Հանդիպում հյուրանոցների ներկայացուցիչների հետ- ժամը 16:00-18:00: 
Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են տվյալ ոլորտում օգտագործվող սառեցման և օդորակման սարքավորումների միջոցով բնության վրա ազդեցությունը նվազեցնելու հնարավոր լուծումներն ու առաջարկությունները, ինչպես նաև տվյալ ոլորտի վերաբերյալ միջազգային շուկայում առկա միտումները: Անհրաժեշտության դեպքում՝ ոլորտային փորձագետները պատրաստ կլինեն տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 011 – 818-532 հեռախոսահամարով, մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը 18:00 –ն։