ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2018
Մշակվում  է  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի վարչական տարածքում <<Գոս>> ՓԲԸ-ի կողմից ձկնաբուծական   նպատակով Լիճք գետից   150.0 լ/վրկ և ՙՙՉերչիլի՚՚ կոչվող բնական աղբյուրից՝ 38.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի վարչական տարածքում <<Գոս>> ՓԲԸ-ի կողմից ձկնաբուծական   նպատակով Լիճք գետից   150.0 լ/վրկ և ՙՙՉերչիլի՚՚ կոչվող բնական աղբյուրից՝ 38.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2018 թվականի սեպտեմբերի  11-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն