ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2018
Մշակվում են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի՝ Մեղրի քաղաքի, Վարդանիձոր, Վահրավար, Տաշտուն, Կարճևան, Լիճք, Լեհվազ, Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերի հողատարածքների ոռոգման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  ՀՀ  Սյունիքի մարզի  Մեղրիի  համայնքապետարանի՝  Մեղրի քաղաքի, Վարդանիձոր, Վահրավար, Տաշտուն, Կարճևան, Լիճք, Լեհվազ, Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերի հողատարածքների ոռոգման  նպատակով համապատասխանաբար՝    ք.Մեղրի- 324.7 հա,   Մեղրի գետից՝  302.0  լ/վ, 
Վարդանիձոր բնակավայր-141.78հա,Մեղրի,Կալեր, Բուղաքար գետերից՝ 68.9 լ/վ, 
Վահրավար  բնակավայր-  42.48 հա,  Վահրավար  գետից՝ 20.6 լ/վ,
 Տաշտուն  բնակավայր- 88.5 հա, Տաշտուն  գետից՝  40.9 լ/վ,
 Կարճևան  բնակավայր- 113.8 հա,  Կարճևան  գետից՝ 85.6 լ/վ, 
 Լիճք  բնակավայր- 141.72 հա,  Լիճք  գետից՝  82.1 լ/վ,  
 Լեհվազ  բնակավայր- 127.44 հա,  Վահրավար  գետից՝  95.9 լ/վ, 
 Կուրիս  բնակավայր-  44.46 հա,  Հգերակու  գետից՝ 33.4 լ/վ, 
Գուդեմնիս բնակավայր- 56.46 հա, Վահրավար գետից՝ 42.4 լ/վ 
ջրաքանակներով  ջրառի  ջրօգտագործման  թույլտվությունների   նախագծերը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ,  541 սենյակ: 

Բնապահպանության  նախարարություն