ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.08.2018
Հանդիպման հրավեր սուպերմարկետների, խոշոր առևտրի ցանցերի և կետերի ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում նախարարությունը հանդիպման է հրավիրում սուպերմարկետների, խոշոր առևտրի ցանցերի և կետերի ներկայացուցիչներին։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 17։00-ին։
Հասցե՝ Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, Բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողները գրանցման համար կարող են զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով, մինչև օգոստոսի 31-ը, ժամը 12։00-ն։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն