ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2018
Շարունակվում է բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթացը

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Վարչապետի աշխատակազմը շարունակում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթացը: Նոր հանձնառությունների հավաքագրման նպատակով Վարչապետի աշխատակազմը շարունակում է հավաքագրել առաջարկությունները, ինչպես  ՀՀ կառավարաման մարմիններից, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիներից: Հանձնառությունների հավաքագրման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսը և քաղաքացիների առավել լայն շրջանակներ գրավելու համար ստեղծվել է նոր առցանց գործիք (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQvT43B9xhm1B8p52bSNNOFAC5zEz0E3zgAx6_crf_cIPuSg/viewform): Ցանկացողները կարող են  առաջարկություններ ներկայացնել վերը նշված հղումով։