ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.07.2018
Մշակվում է Արարատի մարզի Սիփանիկի համայնքապետարանի՝ խմելու-կենցաղային և 225 հա հողատարածքի ոռոգման նպատակով համայնքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար 2,1 լ/վ և 160լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Արարատի  մարզի  Սիփանիկի  համայնքապետարանի՝  խմելու-կենցաղային և 225 հա հողատարածքի ոռոգման նպատակով  համայնքի  վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար  2,1 լ/վ և 160լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի օգոստոսի  2-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ: 

                                  Բնապահպանության  նախարարություն