ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.07.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ընդերքօգտագործողների կողմից իրականացվող պարտադիր մշտադիտարկումների արդյունքների հրապարակման վերաբերյալ

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է բոլոր ընդերքօգտագործողներին, որ վերջիններս համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պարտավոր են բնապահպանության նախարարություն ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ, մետաղական օգտակար հանածոների դեպքում, եռամսյակային հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ ոչ մետաղականների դեպքում տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։
Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործողները չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում պարտավոր են տեղադրել անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով: