ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2018
Ծրագրերի Գնահատմանը Մասնակցելու Հրավեր

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է կրթական, գիտական և հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետների` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված ծրագրերի գնատահմանը` Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի մրցույթի շրջանակներում, որը հայտարարվել էր ՊՏԱԾ-Հ և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2018 թ-ի մայիսի 15-ին:
Ծրագրերի գնահատման համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների բավարար փորձառություն: Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով:
Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք ներկայացնել թեկնածուներ, ուղարկելով նրանց ինքնակենսագրականները m.babayan@consecoard.am կամ m.nalbandyan@consecoard.am հասցեով մինչև 2018 թ-ի հունիսի 29-ը ներառյալ: