«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին` մասնակցելու «Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով» խորհրդատվական ծառայության իրականցման համար գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:
Ծրագիր` |
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` |
BMZ-N 2009.6657.2 |
Ֆինանսավորում` |
KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
Պատվիրատու` |
ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից |
Պայմանագիր` |
Խորհրդատվական Ծառայության մատուցում |
Հայտի ներկայացման ընթացակարգ` |
KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ |
Մրցույթի Ծածկագիր` |
SPPA /ARMENIA/CS/2018-2 |
Ծառայության անվանումը` |
Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով |
Հայտարարության սկիզբ` |
Փետրվարի 23, 2018 |
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ` |
Մարտի 23, 2018 |
Հայտերը ներկայացնելու հասցե` |
ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544 |
Հայտի փաթեթի լեզու` |
Անգլերեն |
Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝
- Հայաստանում առնվազն 3 տարվա հանրապետական հեռարձակման փորձ
- Պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների, բնապահպանության, համայնքային զարգացման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման մասին 3 հաղորդաշարերի պատրաստման և հանրապետական հեռարձակման փորձ:
- Սույն առաջադրանքի կատարման համար հետևյալ անձնակազմի առկայություն.
• ծրագրի ղեկավար
• անհրաժեշտ/նմանատիպ փորձառությամբ անձնակազմի առնվազն 3 անդամի առկայություն, ինչպես
• տեխնիկական անձնակազմ: - Սյունիքի մարզի մասին հաղորդաշարերի հեռարձակման փորձ:
- Միջազգային կառույցների հետ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձ վերջին 3 տարվա ընթացքում:
- Համոզիչ ապացույց համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության մասին, որոնք անհրաժեշտ են սույն առաջադրանքի իրականացման համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.
Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում www.mnp.am` ներբեռնելով այն այստեղ:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: