ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2018
Գնառաջարկի Ներկայացման Հրավեր<br /> «Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով»<br /> <em> խորհրդատվական ծառայության համար</em>

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին` մասնակցելու «Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով» խորհրդատվական ծառայության իրականցման համար գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Պատվիրատու`

ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից

Պայմանագիր`

Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում

Հայտի ներկայացման ընթացակարգ`

KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ

Մրցույթի Ծածկագիր`

SPPA /ARMENIA/CS/2018-1

Ծառայության անվանումը`

Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով

Հայտարարության սկիզբ`

Հունվարի 17, 2018

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ`

Փետրվարի 09, 2018

Հայտերը  ներկայացնելու հասցե`

ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544

Հայտի փաթեթի լեզու`

Անգլերեն

Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝

  1. Հայաստանում  առնվազն 5 տարվա հանրապետական հեռարձակման փորձ 
  2. Պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների, բնապահպանության, համայնքային զարգացման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման մասին 5 հաղորդաշարերի պատրաստման և հանրապետական հեռարձակման փորձ:
  3. Սույն առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ/նմանատիպ փորձառությամբ անձնակազմի առնվազն 3 անդամի առկայություն:
  4. Սյունիքի մարզի մասին հաղորդաշարերի հեռարձակման փորձ:
  5. Միջազգային կառույցների հետ առնվազն 5 ծրագրերի իրականացման փորձ վերջին 5 տարվա ընթացքում:
  6. Համոզիչ ապացույց համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության մասին, որոնք անհրաժեշտ են սույն առաջադրանքի իրականացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.

Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում www.mnp.am` ներբեռնելով այն այստեղ: 

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:

Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: