ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2018
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմի ռոտացիայի վերաբերյալ

Ղեկավարվելով ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ․ հոկտեմբերի 24-ի N 283-Ա հրամանի N2 հավելվածի դրույթներով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհդի/այսուհետ` խորհուրդ/ կազմի ռոտացիա:
Խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացող կազմակերպությունները/իրենց թեկնածուի վերաբերյալ/ և ֆիզիկական անձինք կարող են ներկայացնել դիմում Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի անունով: Դիմումին կից ներկայացվում է Խորհրդի կազմում ընդգրկվելու նախատեսված պահանջների համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր /Կանոնադրություն, գործունեության վերաբերյալ տեղեկանքներ և այլն/: Դիմումներն ընդունվում են մինչև 2018թ. հունվարի 31-ը` press@mnp.am էլհասցեով, կամ բերել Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, առաջին հարկ, ՀՀ ԲՆ տեղեկատվական 8-րդ պատուհան:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, բնապահպանության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում ՀՀ բնապահպանության նախարարությունից: Խորհրդի կազմում ընդգրկվող կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: 
Հասարակական խորհրդի աշխատակարգին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում http://mnp.am/am/pages/139 զետեղված 24.10.2016թ. N283-Ա հրամանից։

ՀՀ բնապահպանության նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն