ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2018
Մշակվում է <<Սիր Կապ Արմենիա>> ՓԲԸ-ի  Երևանի մասնաճյուղի` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և 31.07 հա հողատարածքի ոռոգման նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում է  <<Սիր Կապ Արմենիա>>  ՓԲԸ-ի  Երևանի մասնաճյուղի`  ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր   համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և 31.07 հա հողատարածքի ոռոգման նպատակներով  ստորերկրյա  ջրային ռեսուրսից  համապատասխանաբար  4.9 լ/վ և 12.3 լ/վ  ջրաքանակներով   ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի հունվարի 22-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 ՀՀ բնապահպանության նախարարություն