ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2017
Գնառաջարկի Ներկայացման Հրավեր<br />«Արևիք ազգային պարկի և Բողաքար պետական արգելավայրի սահմանների ճշգրտում/սահմանագծում և կադաստրային գրանցմանն աջակցություն»<br /> <em>խորհրդատվական ծառայության համար</em>

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու «Արևիք ազգային պարկի և Բողաքար պետական արգելավայրի սահմանների ճշգրտում/սահմանագծում և կադաստրային գրանցմանն աջակցություն» խորհրդատվական ծառայության իրականցման համար գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Պատվիրատու`

ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից

Պայմանագիր`

Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում

Հայտի ներկայացման ընթացակարգ`

KfW գնումների ընթացակարգ, ազգային գնահարցում

Մրցույթի Ծածկագիր`

SPPA /ARMENIA/G/2017-4

Ծառայության անվանումը`

Արևիք ազգային պարկի և Բողաքար պետական արգելավայրի սահմանների ճշգրտում/սահմանագծում և կադաստրային գրանցմանն աջակցություն:

Հայտարարության սկիզբ`

Դեկտեմբերի 15, 2017

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ`

Հունվարի 26, 2018

Հայտերը  ներկայացնելու հասցե`

ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544

Հայտի փաթեթի լեզու`

Անգլերեն

Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝

  1. Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ քարտեզագրման և/կամ գեոդեզիայի բնագավառում
  2. Ապացուցված/հիմնավորված փորձառություն աշխատելու և համագործակցելու քարտեզագրության և գեոդեզիայի բնագավառի պետական հիմնարկների և լիազոր մարմինների հետ` նվազագույնը 2 ծրագրային փորձառություն առնվազն վերջին 10 տարվա ընթացքում
  3. Միջազգային կազմակերպությունների/դոնորների հետ քարտեզագրման բնագավառի առնվազն 2 ծրագրային փորձառություն առնվազն վերջին 10 տարվա ընթացքում
  4. Ծրագրի թիրախային տարածաշրջանի, պահպանվող տարածքների բնագավառի, անտառների և/կամ համայնքների հետ առնվազն 2 ծրագրային փորձառություն առնվազն վերջին 10 տարվա ընթացքում
  5. Անգլերենի իմացություն` Խորհրդատուի ղեկավար և առանցքային փորձագիտական անձնակազմի համար 
  6. Համապատասխան կրթությամբ և որակավորմամբ անձնակազմի առկայություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am.

Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում www.mnp.am` ներբեռնելով այն այստեղ

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:

Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: